«Աստղիկ» ԲԿ-ում երկկողմանի թոքաբորբից մահացած քաղաքացու մոտ 90 տոկոսով կորոնավիրուս չէ. ԲԿ տնօրեն | «Հրապարակ» 27.02.2020

«Աստղիկ» ԲԿ-ում երկկողմանի թոքաբորբից մահացած քաղաքացու մոտ 90 տոկոսով կորոնավիրուս չէ. ԲԿ տնօրեն | «Հրապարակ» 27.02.2020

««Աստղիկ» բժշկական կենտրոնում մահացած քաղաքացին Իրանի քաղաքացի չէ»,- հայտնել է բժշկական կենտրոնի տնօրեն Ասատուր Ասատրյանը։
«Իրանի քաղաքացի չի եղել մահացածը, ՀՀ քաղաքացի է, մահվան պատճառը եղել է երկկողմանի թոքաբորբը», - ասել է նա։
Ասատրյանն ասաց՝ դեռ հաստատված չէ կորոնավիրուսի հանգամանքը։
«Թեստն ուղարկել ենք, բայց 90 տոկոսով չի լինի կորոնավիրուս։ Թե որտեղից են վերցրել, որ էդ մարդը Իրանի քաղաքացի է՝ չեմ հասկանում, երևի, որ պանիկա է, մարդիկ վախ ունեն, դրա համար», - ասել է ԲԿ-ի տնօրենը։

Օրվա գլխավոր լուրերը՝ տեսանյութում.