Իրինա Յոլյանը շաբաթներ առաջ Գորիսի փոխքաղաքապետի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել։ Օգոստոսի կեսերին փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը եւ Յոլյանը ձերբակալվեցին, սակայն վերջինիս չկալանավորեցին։ Ազատ արձակվելուց մի քանի օր անց Յոլյանն ազատման դիմում էր գրել: Գորիսում խոսում են, որ նրան սպառնացել են։ Երեկ նա մեզ հետ զրույցում ասաց, որ ազատման դիմում է գրել, քանի որ Առուշ Առուշանյանի լիազոր ներկայացուցիչն է եւ ուզում է լծվել այդ աշխատանքներին։ «Ուզում եմ կաշկանդված չլինել պաշտոնով եւ Սյունիքում առկա իրական խնդիրների մասին խոսել ավելի ազատ եւ անկաշկանդ»,- ասաց նա։ Հիշեցնենք, որ Առուշանյանը հոկտեմբերի 17-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել։ Տեղի իրավապահների խոշորացույցի տակ են նաեւ Առուշանյանի այլ մերձավորներ․ ընտրություններից առաջ փորձում են ճնշում գործադրել նրանց վրա, որ բանտում գտնվող Առուշանյանը հանկարծ չվերընտրվի։ Յոլյանը հաստատեց, որ տասնյակ քրեական գործեր են հարուցվել Առուշանյանի մտերիմների նկատմամբ՝ «ամենատարբեր հիմքերով»։
Էքսկլյուզիվ
«Հրապարակ». Առուշանյանի մերձավորների դեմ արշավ է սկսվել
Ամենաընթերցված
«Հրապարակ»․ Ախորժակն ուտելիս է բացվում
Հեռացող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Սահմանադրության օրվա առթիվ, մեկ աշխատավարձի չափով պարգեւատրել է պ...
Ինչ մեղադրանք է առաջադրվել Գագիկ Ծառուկյանին. կա և...
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությ...
Ֆլեշի Արմենը հրամայել է վերացնել խասկիին եւ նրա ձա...
Փարաքարում, «Լիա գարդեն» սրահի հարեւանությամբ գտնվող բենզալցակայանի մոտ թափառական խասկի էր ապրում իր...
Գաղտնի տեղեկություններով փաստաթղթերը գտել են աղբան...
Բրիտանական Պաշտպանության նախարարության գաղտնի տեղեկություններ պարունակող փաստաթղթերը հայտնաբերվել են...
×
❮
❯