«Հրապարակ». Մեկն ամեն ինչ անում է իշխանությունը պահելու համար, մյուսները` Արցախին օգնելու

«Հրապարակ». Մեկն ամեն ինչ անում է իշխանությունը պահելու համար, մյուսները` Արցախին օգնելու

Մեկն ամեն ինչ անում է իշխանությունը պահելու համար, մյուսները` համոզված, որ նրա մնալու դեպքում մենք նորանոր կորուստներ ենք ունենալու, փորձում են նրան իշխանությունից հեռացնել: Երեկ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ուղիղ եթերով փորձեց իրավիճակը հանդարտեցնել: Նրա «լայվը» հազիվ 15 հազար մարդ էր դիտում` հետհեղափոխական 300 հազարի փոխարեն: Մարդիկ նրանից սպասելիքներ չունեն եւ չեն հանդարտվում` Արցախի վիճակը եւ այն կցկտուր տեղեկատվությունը, որը հասնում է մեզ, թույլ չի տալիս «տուն գնալ»:

Երեկ նորից փողոցներ էին փակել, հանրահավաք եւ բողոքի ակցիա էին անում: Մարդիկ փորձում էին Արցախին ինչ-որ բանով օգնել, բայց հայտնի չէ, թե հաջորդ օրն ինչ նոր աղետ է մեզ սպասվում: