«Օմիկրոն» շտամ գրանցած երկրներից եկող քաղաքացիների համար Վրաստանը սահմանափակումներ է մտցնում

«Օմիկրոն» շտամ գրանցած երկրներից եկող քաղաքացիների համար Վրաստանը սահմանափակումներ է մտցնում

Կորոնավիրուսի նոր շտամի տարածման բարձր ցուցանիշ գրանցած երկրներից Վրաստան մուտք գործող անձինք պարտավոր են 14 օր մեկուսանալ կարանտինային հատուկ տարածքում, հայտնում է «Ալիք մեդիան»։

Նոյեմբերի 28-ից սկսած ցանկացած անձ, անկախ քաղաքացիությունից, որը վերջին 14 օրվա ընթացքում մեկնել է ստորև նշված երկրներ, Վրաստան մուտք գործելիս պետք է 14 օր մեկուսանա կարանտինային հատուկ տարածքում։ Այդ երկրներն են՝ Հարավային Աֆրիկա, Բոտսվանա,  Զիմբաբվե, Նամիբիա, Լեսոտո, Էսվատին (Սվազիլենդ), Մոզամբիկ, Մալավի։ 

14 օրյա կարանտինի ավարտից հետո մեկուսացված անձինք կանցնեն ՊՇՌ հետազոտություն։

Վրաստանի քաղաքացիների դեպքում կարանտինային հյուրանոցի և ՊՇՌ հետազոտության ծախսերը հոգում է պետությունը, իսկ օտարերկրացիների դեպքում՝ քաղաքացին։

Նշենք, որ նոյեմբերի 25-ին հայտնի դարձավ, որ Հարավաֆրիկյան Հանրապետությունում տարածվել է կորոնավիրուսի նոր՝ «Օմիկրոն» շտամը։