Ձեր բառերը ձեզ շատ ենք հիշեցնելու, Լալա․․․

Ձեր բառերը ձեզ շատ ենք հիշեցնելու, Լալա․․․

Լալա Մնացականյանն ասում է․ «Շուշին հիմա ծաղկում է, իսկ Սերժի ժամանակ Շուշին «բոմժանոց էր»․․․ Ուզում եմ դերասանուհուն Շուշիից այս փոքրիկ հատվածը ներկայացնել՝ հասկացնելու, որ Արցախի բերդաքաղաքը երբևէ «բոմժանոց չի եղել»։ Բոմժանոց նշանակում է տարածք, որտեղ բնակվում են բոմժեր։

Ձեր  բառերը ձեզ շատ ենք հիշեցնելու, Լալա։

Շուշի - բերդաքաղաք Արցախում, համանուն շրջանի վարչական կենտրոնը։ Համարվում է Լեռնային Ղարաբաղի նախկին մայրաքաղաքը և մինչև XX դարի սկիզբը կարևոր դեր է խաղացել ինչպես Արցախի, այնպես էլ ողջ Անդրկովկասի մշակութային և տնտեսական կյանքում։ Ներկայումս Շուշին հայտարարված է պատմաճարտարապետական արգելոց և վերականգնվում է։ Շուշին եղել է բնական անմատչելի ամրոց Արցախ նահանգի Վարանդա գավառում։ Քաղաքի մոտ կան հնադարյան գերեզամանատեղիներ, պեղվել են IX-XII դարերի հայկական խաչքարեր և խեցեղեն։ Արցախյան ազատամարտի ընթացքում քաղաքը ադրբեջանցիների կողմից օգտագործվել է որպես ռազմական հենակետ։ 1991-1992 թթ. Շուշիից ինտենսիվ գնդակոծման է ենթարկվել Ստեփանակերտը և այլ հայկական բնակավայրեր, որին զոհ են գնացել հարյուրավոր մարդիկ։ 1992 թ. մայիսի 9-ին ազատագրվել է Արցախի բանակի կողմից։ Ներկա դրությամբ Շուշիում բնակվում է շուրջ 3.000 հայ, որոնց մի զգալի մասը փախստականներ են Սումգայիթ և Բաքու քաղաքներից։ Քաղաքը պատերազմից զգալիորեն վնասվել է։ 2007 թ. հունիսի 11-ին ստեղծվել է քաղաքի նոր հատակագիծը։ Նախատեսվում է Շուշին մինչև 2020թ. վերականգնել որպես Արցախի մշակութային կենտրոն։