Ֆրանսիայում մեկնարկում է կարանտինից դուրս գալու երկրորդ փուլը

Ֆրանսիայում մեկնարկում է կարանտինից դուրս գալու երկրորդ փուլը

Ֆրանսիայում հունիսի երկուսին մեկնարկում է կարանտինից դուրս գալու երկրորդ փուլը։ Այսօրվանից չեղյալ են հայտարարվում մի շարք սահմանափակումներ եւս, որոնք մարտի կեսերին սահմանվել էին կորոնավիրուսային պանդեմիայի բռնկման պատճառով։ Երկրի տարածքով տեղաշարժը դառնում է ազատ՝ մինչեւ 100 կմ հեռավորությամբ շառավղով։ Պաշտպանիչ դիմակի օգտագործումը մնում է պարտադիր հանրային տրանսպորտից բոլոր օգտվողների համար։ Կգործի նաեւ սմարթֆոնային հավելված, որը կտեղեկացնի կորոնավիրուսային ինֆեկցիայի կրողների հետ հնարավոր կոնտակտավորների հետ։