Վարժական հավաքների ծանուցումը կկատարվի օնլայն. մանրամասներ

ՀՀ կառավարության հերթական նիստը, որը պիտի տեղի ունենար երեկ, մեկնարկել է այժմ: Այն վարում է Փաշինյանը: Երեկ խորհրդարանը քննարկում էր Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը, այդ պատճառով կառավարության նիստը չկայացավ:
Վարժական հավաքների ծանուցումը կկատարվի օնլայն, կառավարությունը քիչ առաջ ընդունեց նախագիծն ու ուղարկեց Ազգային ժողով՝ հաստատման՝ անհետաձգելի ռեժիմով։
«Ամեն ծանուցում պետական բյուջեի վրա բեռ է, դա ծախս է և հետևաբար, եթե 10 հոգի պետք է հրավիրենք վարժական հավաքի, ինչի՞ ենք 100 ծանուցագիր ուղարկում և, փաստորեն, 10 անգամ ավելի ծախս անում, քան կարող էինք անել։ Բախվում ենք այս իրականության հետ, երբ որ տեսնում ենք, որ ծանուցված համարելու հետ կապված օրենսդրական խութեր են առաջանում, և հիմա էս նախաձեռնության իմաստն այն է, որ քաղաքացու ծանուցված համարելու դե յուրե արձանագրումը դառնա անխուսափելի պրոցես, որը կբերի կոնկրետ արդյունքների», - իր ելույթում ասաց Նիկոլ Փաշինյանը:
Կարծիքներ