Եգիպտոսը պատրաստ է ընդունել ռուս տուրիստներին

Եգիպտոսը պատրաստ է ընդունել ռուս տուրիստներին

Եգիպտոսը պատրաստ է ընդունել ռուս տուրիստներին եւ առաջւարկել հանգստի տարբեր տեսակներ։ Այս մասին հայտարարել է Եգիպտոսի տուրիզմի փոխնախարար Գադա Շալյաբին։ Հետաքրքրական է, որ հայտարարությունը հնչում է Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ ավիահաղորդակցության ժամանակավոր դադարեցման որոշման ֆոնին, որը Մոսկվան կայացրեց՝ Թուրքիայում կորոնահամաճարակային բարդ վիճակը հաշվի առնելով։ Եգիպտական տուրոլորտը ներկայացնող  բարձրաստիճան պաշտոնյան նշել է, որ եգիպտական կողմը պատրաստ է ապահովել անվտանգության բարձր մակարդակ նաեւ  հակակորոնավիրուսային սանիտարական նորմերի պահպանում։