ԱՄՆ-ն գաղտնի բանակցություններ է վարում Իրանի հետ. ԶԼՄ

ԱՄՆ-ն գաղտնի բանակցություններ է վարում Իրանի հետ. ԶԼՄ

ԱՄՆ-ն և որոշ արաբական երկրներ կուլիսային բանակցություններ են վարում Իրանի հետ՝ Իսրայելի դեմ ռազմական գործողությունները դադարեցնելու հարցով: Այս մասին իմացել են Իսրայելի պաշտոնյաները, հայտնում է իսրայելական հեռուստատեսության 12-րդ ալիքը։

Նրա խոսքով՝ Իսրայելը դեռ չի մասնակցում այդ շփումներին եւ ԱՄՆ-ին չի փոխանցել իր դիրքորոշումը զինադադարի հնարավորության վերաբերյալ։ 

Հայտնի չէ նաեւ, թե բանակցություններում ինչ տեղ է զբաղեցնում Գազայի հատվածը։

Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաներն ասել են. «Ներկայումս մենք մեր ուժերի գագաթնակետին ենք, հրադադարը կլինի մեր պայմաններով, ներառյալ [«Հըզբոլլահ»-ի] ուժերի դուրսբերումը Լիտանի գետից հյուսիս, ինչպես և սահմանամերձ շրջաններում «Հըզբոլլահ»-ի բոլոր ռազմաբազաների ոչնչացումը»: