Պուտինը զգուշացնում է, Լոնդոնը՝ պարզաբանում․ նոր զարգացումներ

Պուտինը զգուշացնում է, Լոնդոնը՝ պարզաբանում․ նոր զարգացումներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը միտումնավոր կեղծ տեղեկատվություն է տարածում Լոնդոնի կողմից Ուկրաինային սպառված ուրանով արկեր մատակարարելու մասին։

Այդ մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը, գրում է Sky News-ը։

Հիշեցնենք, որ Կրեմլում Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ բանակցությունների ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով Լոնդոնի՝ Ուկրաինային սպառված ուրանով արկեր փոխանցելու մասին հայտարարությունը, ասել էր, որ Ռուսաստանն անպատասխան չի թողնի այդ փաստը, քանի որ «Արևմուտքը սկսում է միջուկային բաղադրիչով զենք կիրառել»:

Ի պատասխան այս հայտարարության, բրիտանական ռազմական գերատեսչությունից պարզաբանել են, որ երկրի բանակը տասնամյակներ շարունակ սպառված ուրան է օգտագործում իր արկերի մեջ, նման նյութը «ստանդարտ» է և կապ չունի միջուկային զենքի հետ. 

«Ռուսաստանը գիտի այս մասին, բայց միտումնավոր փորձում է ապատեղեկացնել»,-հավելել են բրիտանական ՊՆ-ում։
Միաժամանակ, BBC-ն նշում է, որ սպառված ուրանով արկեր են արտադրվել նաև Ռուսաստանում, սակայն մինչ այժմ հաստատված ապացույցներ չկան, որ ՌԴ ՊՆ-ն նման զինամթերք է օգտագործում Ուկրաինայի դեմ պատերազմի ժամանակ։