Կորոնավիրուսից մահացել է Գվարդիոլայի մայրը

Կորոնավիրուսից մահացել է Գվարդիոլայի մայրը

Անգլիական «Մանչեսթեր Սիթին» հայտարարությամբ է հանդես եկել, որով տեղեկացնում է, որ կորոնավիրուսովի պատճառով 82 տարեկան հասակում կյանքից հեռացել է թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի մայրը՝ Դոլորես Սալա Կարիուն։

Ակումբի ղեկավարությունն ու ֆուտբոլիստները իրենց ցավակցությունն են հայտնել Պեպի ընտանիքին։

Հիշեցնենք, որ ֆուտբոլային աշխարհում Գվարդիոլան առաջիններից մեկն էր, որը 1մլն եվրո նվիրաբերեց կորոնավիրուսի դեմ պայքարի համար։