Ուկրաինան հաղթահարել է կորոնավիրուսային բռնկման երրորդ ալիքը․ Ուկրաինայի Առողջապահության նախարար
Ուկրաինայի Առողջապահության նախարար Մաքսիմ Ստեպանովը հայտարարել է, որ Ուկրաինան հաղթահարել է կորոնավիրուսային համավարակի երրորդ ալիքը։ «Միայն մեզ ու Աստծուն է հայտնի, թե ինչպես ենք կարողացել իրավիճակը պահել վերահսկողության տակ։ Պայքարել ենք ամեն մի կյանքի համար, ինչպես պատերազմում։ Ինչի համար շնորհակալ ենք մեր բուժաշխատողներին»,- գրել է նախարարը։
Նա հավելել է, որ երրորդ ալիքը կորոնավիրուսային հիվանդության բռնկման, շատ ավելի կյանքեր է խլել, քան նախորդ երկու բռնկումները։ Ըստ հրապարակման` համավարակի պիկին արհեստական շնչառության սարքի միացված է եղել 44 հազար պացիենտ, այն դեպքում, երբ նախորդ տարի ընդամենը, երկրի հիվանդանոցային մահճակալայի հզորությունը կազմել է 3500 մահճակալ։ Ստեպանովը հավաստիացրել է, որ Ուկրաինայում վաղվանից կորոնահամաճարակային «կարմիր» գոտի չի մնա եւ կոչ է արել չթուլացնել պայքարը, նաեւ՝ հակահամաճարային ցուցումների պահպանումը նաեւ հանգստյան օրերին։
Կարծիքներ