ԼՂ-ի հայերը այս պահին չեն կարող վերադարձի ու անվտանգ ապրելու պայմաններ ունենալ

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Լեռնային Ղարաբաղի հայերի հետ կապված իրավիճակը ներկայացնելով՝ ընդգծել է, որ այս պահին նրանք չեն կարող վերադարձի ու անվտանգ ապրելու պայմաններ ունենալ։ Այս մասին նախարարը հայտարարել է Ազգային ժողովում՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։ Նա շեշտել է, որ ներկայումս Ադրբեջանը չի անում որևէ քայլ, որը կարող է ապահովել այդ պայմանները Լեռնային Ղարաբաղի հայերի համար։
Միրզոյանը նաև ընդգծել է, որ պետք է ներկայացվի ամբողջական ու ճշմարիտ տեղեկատվություն:
Կարծիքներ