Վարուժան Ավետիսյանին տեղափոխել են Էրեբունի հիվանդանոց. ԱԺԲ

Վարուժան Ավետիսյանին տեղափոխել են Էրեբունի հիվանդանոց. ԱԺԲ

Ազգային-ժողովրդավարական Բևեռը ֆեյսբուքյան էջում հայտնում է.

«Ըստ հավաստի տեղեկությունների Վարուժան Ավետիսյանին տեղափոխել են Էրեբունի հիվանդանոց՝ բժշկական հետազոտություններ անցկացնելու:

Հիշեցնում ենք, որ Ազգային-ժողովրդավարական Բևեռի պահանջն էր Վարուժան Ավետիսյանին տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց՝ մշտական հսկողության տակ գտնվելու նպատակով:
Նրա հիվանդությունը, որի հարուցիչը հայաստանյան բժշկական հետազոտություններով ինչպես նախկինում , այնպես և ներկայում հնարավոր չի պարզել, ունի կրկնվող ալիքաձև սրացման բնույթ, որը սպառնում է կյանքին:

Սրացումները ուղեկցվում են որոշակի նախանշաններով, որոնք ներկայումս առկա են, ուստի մեր պահանջը ուժի մեջ է՝ ապահովել Վարուժան Ավետիսյանի մշտական հատուկ բժշկական հսկողությունը քաղաքացիական հիվանդանոցում»: