Կլիմայական ճգնաժամը մեզ հետ է արդեն․ Հունաստանի վարչապետ
Հունաստանը բախվում է կլիմայական ճգնաժամի հետ արդեն հիմա եւ հասկանալի է, որ անհրաժեշտ է արագացնել էներգետիկ անցումն ու ավելի շատ ուշադրություն հատկացնել ադապտացիային։ Այս մասին հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը։ «Ես մշտապես զգուշավոր լավատես եմ, երբ գալիս եմ նման կոնֆերանսների։ Ծնունդով Հունաստանից եմ՝ միջերկրածովյան երկրից։ Մենք բախվում ենք կլիմայական ճգնաժամի հետ հենց հիմա։ Եւ բոլորս էլ հասկանում ենք, որ պետք է արագացնել էներգետիկ կլիմայական անցումը եւ միաժամանակ մեծ ուշադրություն հատկացնել ադապտացիային։ Կլիմայական ճգնաժամն արդեն հիմա մեզ հետ է»,- ասել է Հունաստանի վարչապետը։
Ըստ Միցոտակիսի, խնդիրը միայն այն չէ, որ հասնենք զրոյական արտանետումների 2050 թվականի, այլ այն, որ անհրաժեշտ է պաշտպանել մարդկանց եւ 24 թվականին եւ 25-ին եւ հաջորդող տարիներին։ «Ճիշտ բալանսի հասնել կարողանալը վճռական նշանակություն կունենա բոլորի բարեկեցության համար»,- ասել է նա։
Կարծիքներ