Թրամփը մտադիր է այցելել Չինաստան

The Wall Street Journal պարբերականը գրում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը առաջիկայում նախատեսում է այցելել Չինաստան։ Այցը տեղի կունենա նախագահական ժամկետի առաջին հարյուր օրվա ընթացքում։ Այցը նախատեսվում է իրականացնել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ հարաբերություններն ամրապնդելու համար։ Չին-ամերիկյան հարաբերությունները, ըստ հոդվածի, բավականին լարված են, քանի որ Թրամփը սպառնում է չինական ապրանքների՝ ԱՄՆ ներկրման վրա դնել մեծ մաքսատուրքեր։
Վերջնական որոշում այս մասով դեռ կայացված չէ եւ շատ բան կարող է կախված լինել այդ այցի արդյունքներից։ Հիշեցնենք, որ վերջին անգամ Թրամփը Չինաստան այցելել է 2017 թվականին։
Կարծիքներ