Բոլոր բուժհաստատությունները ստացել են աննախադեպ ֆինանսավորում

Բոլոր բուժհաստատությունները  ստացել են աննախադեպ ֆինանսավորում

ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Արտյոմ Սմբատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է ՝

«Հարգելի գործընկերներ,
Ի պատասխան վերջերս առողջապահության նախարարությանն ուղղված բազմաթիվ բժշկական հաստատությունների հարցումների` տեղեկացնում եմ. «Զինծառայողներին, ինչպես նաև փրկարար ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին բժշկական օգնության ծառայություններ» բյուջետային ծրագրով պետական պատվերի վերաբաշխումը նախարարության կողմից կիրանակացվի մինչև հոկտեմբերի 31-ը: Առողջապահության նախարարությունը ձեռնամուխ է եղել համապատասխան կառավարության որոշման նախագծի շրջանառմանը, որով ի թիվս այլ փոփությունների վերը նշված ծրագիր կներգրավվի լրացուցիչ 470 մլն դրամ:
Հպարտությամբ պետք է արձանագրել, որ 2019 թվականին, Հայաստանի շուրջ 30-ամյա պատմության մեջ, առաջին անգամ բոլոր բուժ հաստատությունները առողջապահական արտահիվանդանոցային և հիվանդանոցային ծրագրերով ստացել են աննախադեպ ֆինանսավորում, որի արդյունքում չկա և չի լինելու որևէ կազմակերպություն, որը կներկայացնի պետական պատվերի կատարողականի հաշվետվություն և չի ֆինանսավորվի:
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին` քաղաքացու առողջությունը, որպես պետության ռազմավարական առաջնահերթություն որակելու և այդ սկզբունքը անշեղ կայացնելու` բառի բուն իմաստով 24-ժամյա աշխատանքի համար: Շնորհակալ եմ պետական առողջապահական գործակալության և ֆինանսատնտեսագիտական վարչության բոլոր աշխատակիցներից, որոնց շուրջօրյա աշխատանքային գրաֆիկով աշխատանքի, մասնագիտական հմտությունների, բարձր պրոֆեսիոնալիզմի հաշվին հնարավոր եղավ ստանալ պետական պատվերի անաչառ, ճկուն, իրավական, համակարգային մոտեցումներով կառուցված առողջապահության ֆինանսավորման համակարգ: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ դե ֆակտո և դե յուրե հանդիսանալով առողջապահական համակարգի ֆինանսական գծով պատասխանատու` պատրաստ եմ քննարկել պետական պատվերի տեղադրման, տեղաբաշխման և վերաբաշխման հետ ցանկացած հարց:
Հարգանքով ՀՀ ԱՆ Գլխավոր քարտուղարի պաշտոնակատար»