Չինաստանի խոշորագույն բանկերը հրաժարվում են ռուսներից

Չինաստանի խոշորագույն բանկերը հրաժարվում են ռուսներից

Չինաստանի երեք խոշորագույն դրամատները՝ Industrial and Commercial Bank of China (ICBC), China Construction Bank (CCB) և Bank of China բանկերը դադարեցրել են վճարումներ ընդունել պատժամիջոցների տակ գտնվող ռուսական ֆինանսական կազմակերպություններից։ Այդ մասին «Իզվեստիա»-ին հայտնել են բիզնեսի ներկայացուցիչները և բիզնես ասոցիացիաներից մեկի աղբյուրը:

Այս բանկերը Չինաստանում ակտիվների քանակով զբաղեցնում են առաջին, երկրորդ և չորրորդ տեղերը: 
Միաժամանակ, ռուսական բանկերի հետ գործարքները, որոնք պատժամիջոցների չեն ենթարկվում, դեռ շարունակվում են։

ICBC և CCB բանկերը մերժում են պատժամիջոցների ենթարկված բանկերից ստացված բոլոր վճարումները՝ անկախ նրանից, թե որ միջբանկային փոխանցումների համակարգն է օգտագործվում՝ SWIFT, ռուսական SPFS կամ չինական CIPS, ասել է ռուսական բանկում պարբերականի զրուցակիցը։

Չինական բանկերը իրավիճակը բացատրում են ընկերության ներքին քաղաքականությամբ։