Խնդրում եմ կտրականապես զերծ մնալ նման տեսանյութեր ու լուսանկարներ տարածելուց

Խնդրում եմ կտրականապես զերծ մնալ նման տեսանյութեր ու լուսանկարներ տարածելուց

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելիներս, խնդրում եմ դադարեցրեք, իսկ հետագայում նաև բացառեք ադրբեջանցի զինվորների սպանության կամ դիակների վերաբերյալ տեսանյութերի և/կամ լուսանկարների տարածումը:
Դրանով դուք ոչ միայն հաղթաթուղթ եք տալիս թշնամուն Հայաստանի դեմ ՄԻԵԴ ներկայացվող դիմումների ժամանակ, այլև վնասում եք մեր աշխատանքներին, որոնք տարվում են Ադրբեջանի դեմ ՄԻԵԴ-ում:
Գիտեմ, որ երբեմն դժվար է դիմակայել գայթակղությանը, բայց խնդրում եմ կտրականապես զերծ մնալ նման տեսանյութեր ու լուսանկարներ տարածելուց»: