Եվրոպան «կարմիր քարտ» է ցույց տալիս Վրաստանին. նոր շրջադարձ
Ֆրանսիայի, Գերմանիայի և Լեհաստանի արտգործնախարարները Վայմարյան եռանկյունու ձևաչափով դատապարտել են Վրաստանի կառավարության քաղաքականությունը և կոչ արել փոխել ներկայիս կուրսը։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է Գերմանիայի ԱԳՆ կայքում, հայտնում են արտասահմանյան լրատվամիջոցները։
«Մենք դատապարտում ենք Վրաստանի կառավարության գործողությունները, որոնք հանգեցրել են Եվրամիությանը Վրաստանի անդամակցության գործընթացի վիրտուալ դադարեցմանը... Մենք ևս մեկ անգամ կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը փոխել իր ներկայիս ընթացքը։ ԵՄ-ի և Վրաստանի միջև հարաբերությունների և համագործակցության շրջանակն ու խորությունը վտանգված է»,- ասվում է հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ խոսվում է նաև «վերջին ամիսների ընթացքում աճող բացասական միտումների, հաշվեհարդարի սպառնալիքների», օտարերկրյա գործակալների մասին օրենքի՝ ուժի մեջ մտնելու, ԼԳԲՏ անձանց իրավունքները սահմանափակող փոփոխությունների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և անկախ լրագրողների վրա «հարձակումների» մասին։
«Բացի այդ, մենք աճող մտահոգությամբ ընդգծում ենք ԵՄ-ի և նրա անդամ երկրների դեմ ագրեսիվ հռետորաբանության աճը»,- նշվում է զեկույցում։
Կարծիքներ