Բելառուսը փակում է ՌԴ-ի հետ սահմանային ճանապարհները

Բելառուսը փակում է ՌԴ-ի հետ սահմանային ճանապարհները

Բելառուսի իշխանությունները միջոցներ են ձեռնարկել Ռուսաստանի հետ սահմանին ճանապարհները փակելու համար՝ անվտանգության ապահովման շրջանակներում, հայտարարել է երկրի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը ONT հեռուստաալիքին տված հարցազրույցում։ 

Պատասխանելով հարցին, թե ինչ միջոցներ է ձեռնարկում Մինսկը դիվերսանտների հարձակումներից խուսափելու համար, պաշտոնյան նշել է, որ պետական ​​սահմանի հսկողությունն ուժեղացվել է, այդ թվում՝ երկրի արևելքում։
«Առանց մեր ռազմավարական գործընկերներից՝ Ռուսաստանի Դաշնությունից փակվելու, մենք հիանալի հասկանում ենք, որ ՌԴ-ի հետ սահման չկա, որպես այդպիսին, քանի որ նրանք մեր դաշնակիցներն են։ 
Ուստի մենք մի շարք քայլեր ենք ձեռնարկել՝ ի թիվս այլ բաների, փակելու տարբեր՝ ոչ էական ճանապարհներ»,- ասել է Վոլֆովիչը։

Նման միջոցառումները, ըստ նրա, հիմնականում ուղղված են եղել մարդկանց անվտանգության ապահովմանը ինչպես Բելառուսում, այնպես էլ՝ Ռուսաստանում։

Մայիսի սկզբին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ վերջին շրջանում դիվերսանտները սկսել են ավելի հաճախ մուտք գործել հանրապետություն։ Նա կառավարությանը և ուժային կառույցներին հանձնարարել է սահմանին միջոցներ ձեռնարկել, որոնք թույլ չեն տա դիվերսանտների մուտքը երկիր։ Նախագահը նաև նշել է, որ պետության շուրջ իրավիճակը շարունակում է մնալ ծանր։