50 կիլոգրամ կոկային են առգրավել 

50 կիլոգրամ կոկային են առգրավել 

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության Մաքսային ծառայությունը Սանկտ Պետերբուրգ քաղաքի Մեծ նավահանգստում Լատինական Ամերիկայից բերված 50 կիլոգրամ կոկաին է հայտնաբերել։ Հայտնաբերված թմրանյութի արժեքը կազմում է մոտ 6,2 միլիոն դոլար։ Թմրանյութերը թաքցված են եղել բանանի կոնտեյներների մեջ։ Փորձաքննությամբ է պարզվել, որ հայտնաբերված նյութը եղել է կոկաին։ Հարուցվել է քրեական գործ։

Նշենք, որ ՌԴ օրենսդրությամբ թմրահանցագործությունների հետ կապված պատիժը կարող է հասնել ցմահ բանտարկությունը։