Ոչ ոք ինձանից ավելի կոշտ չի եղել Ռուսաստանի նկատմամբ. Թրամփ

Ոչ ոք ինձանից ավելի կոշտ չի եղել Ռուսաստանի նկատմամբ. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրենից ավելի կոշտ Ռուսաստանի նկատմամբ ոչ ոք չի եղել։

Այս մասին Թրամփը ասել է Fox News-ին տված հարցազրույցում։

«Ես ազգայնական եմ, բայց ես ազգայնական եմ Միացյալ Նահանգների համար, այլ ոչ թե որևէ մեկի համար, և դա հետաքրքիր է, քանի որ ոչ ոք ինձանից ավելի կոշտ չի եղել Ռուսաստանի նկատմամբ», – ասել է Թրամփը:

Հիշեցնենք՝ նախօրեին կայացել է Պուտին-Թրամփ հեռախոսազրույցը, որի ընթացքում կոնկրետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել հրադադարի հետ կապված: