Ղազախստանում փորձում են ցրել կորոնավիրուսի հետ կապված միֆերը

Ղազախստանում փորձում են ցրել կորոնավիրուսի հետ կապված միֆերը

Ղազախստանի իշխանությունները հանդես են եկել հայտարարությամբ, հերքելով տեղի հասարակության մեջ տարածված այն կարծիքը, թե իբր կորոնավիրուսի հարուցիչներն ուղղաթիռով ցանել են երկնքից մարդկանց վրա։ Հուլիսի սկզբին համացանցի եւ սոցկայքերի ղազախական սեկտորում հայտնվեց տեսանյութ այն մասին, թե ինչպես ուղղաթիռից ինչ որ նյութ են ցանում։ Շատ օգտատերեր որոշել են, որ այդ կերպ մարդկանց օդից վարակում են կորոնավիրուսով, թեեւ որոշ օգտատերեր էլ կարծիք են հայտնել, որ հնարավոր է սանիտարական աշխատանքներ են իրականացվում։ Nur.kz-ի փոխանցման համաձայն, բանը հասել է, այնտեղ, որ Ղազախստանի ՊՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, ասելով, որ ուղղաթիռները ընթացիկ ուսումնավարժական թռիչքներ են իրականացրել, իսկ նյութը, որը ցանել են, պարզապես ջուր է, որը օգտագործվում է հրդեհաշիջման համար։