Ի՞նչ են պահանջում Փարամազյանից
ՀՀ գլխավոր դատախազությունը Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանից պահանջում է բռնագանձել անշարժ և շարժական գույք, շուրջ 1 մլրդ դրամ։
«Հօգուտ Հայաստանի Հանրապետության պահանջվում է բռնագանձել 6 անշարժ գույք, 2 տրանսպորտային միջոց, 49 մլն 878 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ, 521 մլն 142 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, 5 մլն 244 հազար դրամի չափով ներդրված ավանդ, ինչպես նաև 1 իրավաբանական անձում մասնակցությունը»,- ասված է հաղորդագրությունում։
Կարծիքներ