Արքայական զույգը հանդիպել է հիվանդ աղջկա հետ
Բրիտանական թագավորական ընտանիքի ներկայացուցիչներից արքայազն Վիլյամն ու նրա կինը՝ Քեյթ Միդլթոնը հանդիպել են օնկոլոգիական հիվանդություն ունեցող դեռահաս աղջկա հետ, հայտնում է New York Post պարբերականը։ Հանդիպումը կայացել է Վինձորյան դղյակում։ 16-ամյա Լիզա Խաթոնի մոտ այս տարվա հունվարին է ախտորոշվել օնկոլոգիական հիվանդություն, որը զարգանում է չափազանց արագ։
Բժիշկները նշում են, որ աղջկան մինչեւ երեք տարվա կյանք է մնացել։ Չնայած դրան՝ Լիզը շարունակում է բուժումն ու զբաղվում է իր հոբբիով՝ լուսանկարներով։ Հանդիպումից հետո, Քեյթ Միդլթոնն իր ինստագրամի էջում հրապարակել է լուսանկար եւ կատարել հետեւյալ մակագրությունը․ «Հաճելի էր հանդիպել Լիզի հետ այսօր՝ Վինձորում։ Տաղանդավոր երիտասարդ լուսանկարիչ, որի ստեղծարարությունն ու տոկունությունը ներշնչեց երկուսիս էլ»։
Կարծիքներ