Մեկ օրում Բաքվում մահացել է հինգ բանտարկյալ

Մեկ օրում Բաքվում մահացել է հինգ բանտարկյալ

Վերջին մեկ օրում Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում մահացել է հինգ բանտարկյալ։ Բանտարկյալները տարբեր ժամկետով պատժաչափ էին կրում եւ որոշակի առողջական խնդիրների պատճառով տեղափոխվել էին բանտային բուժհաստատություն։ Թե ինչն է եղել նրանց մահվան պատճառը, հայտնի չէ, սակայն պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ բանտարկյալներն ունեցել են հիվանդություններ։

Ուշագրավ է այն, որ նույնիսկ ադրբեջանական մամուլում այս մահվան դեպքերը ուշադրություն են գրավել իրենց տարօրինակությամբ։