Kia-ն հրապարակել է իր նոր Optima սեդանի լուսանկարը

Kia-ն հրապարակել է իր նոր Optima սեդանի լուսանկարը

Համացանցում հրապարակվել է վեցերորդ սերնդի Kia Optima սեդանի լուսանկարը։ Այն իր հայրենիքում վաճառքի դուրս կգա այս տարվա դեկտեմբերին, Ռուսաստանում՝ հաջորդ տարվա վերջին։ Այս մասին հայտնում է «Российская газета»-ն։ Նոր Optima-ն ավելի սպորտային է, քան նախորդը։ Մեքենայի դիզայնն ավելի «սիրուն» է, թափքը համալրվել է «ֆասթբեք» տանիքով։ Ավտոարտադրողը թարմացրել է ֆիրմային Tiger Nose ռադիատորային ցանցը։ Նոր մեքենան ավելի մեծ է․ երկարությունը 4095 մմ է, լայնությունը՝ 1860 մմ։ Իսկ ահա բարձրությունը 20 մմ-ով իջեցվել է։ Անվային բազան մեծացվել է 45 մմ-ով։