Սիրելի Արցախ, կներես, որ ես այդքան աներես չեղա, որքան էդ լակոտները
Քրիստինե Խանումյանի գրառումը․
«Սիրելի, սիրելի Ղարաբաղ, Արցախ, կներես, որ իմ գործում բավարար պնդաճակատ ու քաջ չեղա, որ ամեն անգամ մարդկանց հետ բանակցային էությունը քննարկելուց ու հուսավառվելուց հետո՝ թեւաթափ էի լինում իշխանական՝ կարմրաթուշ, փողով քարոզիչների հարձակումներից, հետքաշվում ու հուսահատվում, կներես, որ իրենց հայրենասեր հռչակած լակոտների խայթոցների պատճառով բոլոր ջանքերս չէի գործադրում, էն չծառայած անգամ լակոտների, որ գեներալների թեւի տակ նկարվելով՝ այլ փաստարկ չունենալով հակադարձելու իմ պնդումներին, որ պետք է հրատապ կարգավորման գնալ, իմ ազգանվանն էին կպնում անգամ՝ Խանում կա ազգանվանդ մեջ, դրա համար ես կարգավորում քարոզում, որ Արցախը ծախես,
կներես, որ ես այդքան աներես չեղա, որքան էդ լակոտները, որ հիմա փիառվում են՝ ասես ոչինչ չի եղել, ու որոնց պատճառով ես հիմա չունեմ իմ մանկության ու պատանեկության հետ կապող ոչ մի բան՝ տունը, հողը, բակը, մերոնց գերեզմանները․․․․»։
Կարծիքներ