ՀՀ ԶՈՒ-ի կողմից խոցվել է 2 ԱԹՍ

ՀՀ ԶՈՒ-ի կողմից խոցվել է 2 ԱԹՍ

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնում է հայկական զինված ուժերի կողմից ադրբեջանական 2 ԱԹՍ-ի ոչնչացման մասին, հաղորդման մեջ նշվում է,

«Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ժամը 23:15-ից մինչ այս պահը պահպանվում է հարաբերական անդորր։ Գիշերվա ընթացքում հրետանային միջոցներ չեն կիրառվել։

Ժամը 22:20-ից 23:00-ի սահմաններում հայկական ԶՈՒ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի երկու հարվածային ԱԹՍ, որոնց բեկորներն ընկել են միջդիրքային տարածքում»։

Հակառակորդի ԱԹՍ-ի խոցման մասին «Հրապարակ»-ը հայտնել էր դեռ երեկ՝ ուշ երեկոյան։

Սահմանային իրավիճակը ֆեյսբուքյան իր գրառմամբ ներկայացրել է նաև ՊՆ նախկին մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը. նա մասնավորապես գրել է. «Սահմանին գիշերը անցել է համեմատաբար հանգիստ»։