Ռուսաստանն ավելացրել է Ադրբեջանից ներկրումը 

Ռուսաստանն ավելացրել է Ադրբեջանից ներկրումը 

Այս տարվա հունվար-մարտ ամիսներին Ռուսաստանը Ադրբեջանից կատարել է 232,9 միլիոն դոլարի ապրանքներ։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի Պետական Մաքսային կոմիտեն։ Դա 7,3 միլիոն դոլարով կամ 3,3 տոկոսով ավելին է, քան 24 թվականի նույն ժամանակահատվածում կատարած ներկրումները։ Խոսքը, նշենք, որ վերաբերվում է ոչ նավթային ծագում ունեցող ապրանքներին։ Ռուսաստանի կողմից ներկրված ադրբեջանական ապրանքները կազմում են Ադրբեջանի արտահանման 30,17 տոկոսը։ Այս ցուցանիշով Ռուսաստանն առաջին երկիրն է Ադրբեջանի՝ ոչ նավթային ծագում ունեցող ապրանքների արտահանման ծավալներով։

Այս տարվա հունվար-մարտ ամիսներին Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ առեւտրային գործարքները գումարային արտահայտմամբ կազմել են 1,4 միլիարդ դոլար։ 24 թվականի հաշվետու ժամանակահատվածի համեմատությամբ աճը կազմում է 60,7 տոկոս կամ 540,8 միլիոն դոլար։ Ռուս-ադրբեջանական առեւտրաշրջանառությունն այս տարվա առաջին եռամսյակին՝ Ադրբեջանի առեւտրաշրջանառության ընդհանուր ծավալում կազմել է 11,88 տոկոս։ Այս ցուցանիշով էլ Ռուսաստանը երկրորդ երկիրն է, որի հետ Ադրբեջանն իրականացնում է ակտիվ առեւտրաշրջանառություն։