Իտալական դատախազությունը կհարցաքննի Ռոնալդուին 

Իտալական դատախազությունը կհարցաքննի Ռոնալդուին 

Թուրինի դատախազությունը մտադիր էր հարցաքննել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուին։ Այս մասին գրում է La Gazzetta dello Sport-ը։ Իրավապահների հետաքրքրում են 36-ամյա պորտուգալացի մարզիկի եւ թուրինյան ակումբի համագործակցության հետ կապված ֆինանսական հարցերը։

Բանն այն է, որ իրավապահները կասկածում են, որ անցյալ տարվա լոքդաունի ընթացքում Ռոնալդուն հնարավոր է վճարվել է «Յուվենտուսի» կողմից, որը չի ներառվել ֆինանսական հաշվետվությունների մեջ։ Նշենք, որ իտալական ակումբը այս ամենին որեւէ կերպ չի արձագանքել։