Մահացել է աշխարհի ամենատարեց դերասանը

Մահացել է աշխարհի ամենատարեց դերասանը

Մահացել է աշխարհի ամենատարեց դերասան Նորման Լլոյդը։ Նա 106 տարեկան էր։ Այս մասին հայտնում է Variety-ն։ Դերասանի մահվան լուրը հաստատել է նրա ընկերներից պրոդյուսեր Դինա Դինա Հարգրոուվը։ Լլոյդը մահացել է իր տանը՝ Լոս-Անջելեսում։

Նորման Լլոյդը ծնվել է 1914 թվականի նոյեմբերի ութին։ Կարիերան սկսել է 1923 թվականին։ Նկարահանվել է ավելի քան 60 ֆիլմերում եւ հեռուստաշոուներում, հանդես է եկել Չարլի Չապլինի, Ալֆրեդ Հիչկոկի ֆիլմերում։ Մինչեւ կյանքի վերջին օրերը շարունակել է աշխատել։