Օր 13-րդ․ փնտրում են 2-ամյա Տիգրանին

Օր 13-րդ․ փնտրում են 2-ամյա Տիգրանին

Վաղ առավոտից այսօր սկսվել են 2-ամյա Տիգրանի որոնողական աշխատանքները, երեխան 13-րդ օրն է՝  ինչ անհետ կորած է։ 

Աշխատանքները տարվում են ինչպես գետի երկայնքով ու ջրամբարում, այնպես էլ գյուղում և հարակից տարածքներում։ Փրկարարական և ոստիկանական մեծաքանակ ուժեր կան ներգրավված։ Զուգահետ ստուգվում են բոլոր վարկածները, անձանց հետ զրույցներ են տարվում, մեքենաներ են ստուգվում։

Փրկարարներն անգամ ծանր տեխնիկա են մոտեցրել գետին։