Գևորգ Լոռեցյանը կմնա կալանքի տակ

Գևորգ Լոռեցյանը կմնա կալանքի տակ

Դատարանը դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ մերժեց ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գևորգ Լոռեցյանի գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը։

Նշենք` այսօրվա նիստին պաշտպանական կողմը միջնորդել էր 2 միլիոն դրամ գրավի դիմաց նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխել։

Նրա պաշտպան Լևոն Սահակյանն ասաց, որ որոշումը բողոքարկելու են Վերաքննիչ դատարան։

Հիշեցնենք. ըստ մեղադրական եզրակացության՝ Գևորգ Լոռեցյանը, 2019 թ․ հունիսի 4-ից լինելով գործադիր իշխանության ղեկավար պաշտոնատար անձ, «Լուառ» և «Էլիտ Սպորտ» առևտրային կազմակերպությունների սեփականատեր և գործադիր տնօրեն Հրաչիկ Քանանյանից պահանջել է 2 միլիոն ՀՀ դրամ կաշառք իր կողմից ընդհանուր հովանավորչության, վերջինիս ներկայացրած առևտրային կազմակերպությունների կողմից ԿԳՄՍ նախարարության կազմակերպած գնման գործընթացներին մասնակցության ու դրանցում հաղթելու դեպքում մատակարարվող ապրանքներն ընդունելիս խոչընդոտներ չստեղծելու և հնարավոր խնդիրներից զերծ պահելու համար։