Հասարակության բևեռացման գործընթացները միտվա՞ծ էին վերադառնալ տերպետրոսյանական փուլային տարբերակին

Հասարակության բևեռացման գործընթացները միտվա՞ծ էին վերադառնալ տերպետրոսյանական փուլային տարբերակին

Բաքվում տեղի է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի համատեղ մամլո ասուլիսը: Ասուլիսի ընթացքում անդրադարձ է եղել ԼՂՀ հակամարտության կարգավորմանը, առաջիկայում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը Բրատիսլավայում: 

Խոսելով Մնացականյանի հետ հանդիպման մասին՝ Մամեդյարովը ասել է, որ ներկայիս ստատուս քվոն երկու կողմին է ձեռնտու չէ: 

Խոսելով նաև կարգավորման մասին, Մամեդյարովը ասել է՝ հարկավոր է առաջ շարժվել, և խաղաղաության հաստատման համար հարկավոր է անցնել փուլային տարբերակին: 

Հետաքրքիր է լսել մեր ԱԳՆ-ի արձագանքը Բաքվում տեղի ունեցող ասուլիսի վերաբերյալ:

Հիշեցնեմ, որ Մամեդյարովը խոսում է մի փաթեթի մասին, որը 98 թվականին Հայաստանի ու Արցախի ռազմաքաղաքական էլիտան մերժեց, և որը հիմք հանդիսացավ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականին: 

Հասարաքաղաքական շրջանակները տևական ժամանակ է, ինչ բարձրաձայնում են Արցախի հարցում Նիկոլ Փաշինյանի ու Լևոն Տեր-Պետրոսյանի միևնույն տեսլականի մասին՝ հարցի լուծման փուլային տարբերակը: 

Հ.Գ. Արդյո՞ք Արցախի առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալումը, գեներալիտետի դեմ քրեական գործերի հարուցումը, հասարակության բևեռացման գործընթացները միտված էին Արցախի հարցում վերադառնալ տերպետրոսյանական փուլային տարբերակին: 
Սրանք հարցեր են, որոնց պատասխանը հայ հասարակությունը կստանա շատ շուտով:

«Քաղաքացիական հարթակ» վերլուծական ՀԿ նախագահ Աղվան Պողոսյան