Պավել Դուրովը հեռացել է Ֆրանսիայից 

Պավել Դուրովը հեռացել է Ֆրանսիայից 

Telegram-ի համահիմնադիր Պավել Դուրովը հեռացել է Ֆրանսիայից եւ մեկնել Դուբայ՝ դատարանի թույլտվությամբ։ Այս մասին հայտնում է AFP պարբերականը։ Դուրովը վերջին ամիսներին ապրել է Ֆրանսիայում եւ գտնվել է դատական հսկողության ներքո՝ կապված իր հանդեպ սկսված հետաքննության հետ։

Հիշեցնենք, որ նա ձերբակալվել էր Լե-Բուրժեի փարիզյան օդանավակայանում՝ 24 թվականի օգոստոսին։ Նա մի քանի օր մնացել է կալանքի տակ, իսկ հետո 5 միլիոն եվրոյի գրավով ազատ է արձակվել՝ երկու անգամ ոստիկանություն ներկայանալու պարտավորվածությամբ։ Նրան արգելվել էր հեռանալ Ֆրանսիայից։