Մենք Թուրքիայից ավելի շատ գործողությունների կարիք ունենք, քան բառերի. Մանֆրեդ Վեբեր

Մենք Թուրքիայից ավելի շատ գործողությունների կարիք ունենք, քան բառերի. Մանֆրեդ Վեբեր

Եվրոպական խորհրդարանում ամենախոշոր «Եվրոպական ժողովրդական կուսակցություն» խմբի ղեկավար, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում բավարական «Քրիստոնեա-սոցիալական միություն» կուսակցության փոխնախագահ Մանֆրեդ Վեբերը հունական «Տա Նեա» ("Τα Νέα") թերթում հրապարակված «Մենք Թուրքիայից ավելի շատ գործողությունների կարիք ունենք, քան բառերի» ("We need actions more than words from Turkey", 23.01.2020) հոդվածում անդրադարձել է Թուրքական Հանրապետության վարչակազմի՝ տարբեր հակամարտություններում ռազմական ու դիվանագիտական ներգրավվածությանը։ 

«Եվրոպական Միությունը կառուցվեց մի պարզ գաղափարի հիման վրա՝ լուծելու հակամարտությունները բանակցությունների սեղանին, այլ ոչ թե ռազմադաշտում: Այս գաղափարը, որը մեր կայունության ու բարեկեցության հիմունքն է: Այն նշանակում է, որ մենք կշարունակենք խոսելը, ինչքան էլ որ անցնի մեր տարաձայնությունները հաղթահարելու համար: Սա հնարավոր է, քանի որ ԵՄ-ում մենք կիսում ենք արժեքներ, մենք ապրում ենք ժողովրդավարություններում և ունենք գործող օրենքի գերակայություն:

Եթե մենք նայում ենք Եվրոպայից դուրս, ապա արագորեն տեսնում ենք, որ բաներ անելու մեր ճանապարհը, մեր եվրոպական կենսակերպը ավելի շատ բացառություն է, քան կանոն: Եթե մենք մասնավորապես նայենք Թուրքիային, այդ սկզբունքային տարբերությունն ավելի պարզ է, քան երբևէ: Այս տարբերություններն այնքան ակնհայտ են դարձել վերջին 5 տարվա ընթացքում, որ հատկանշական է, որ Եվրոպայում որևէ մեկն այլևս չի խնդրում, որ Թուրքիան դառնա Եվրոպական Միության անդամ: Ոչ այնքան վաղ ԵԺԿ-ն Եվրոպայում միակ քաղաքական կուսակցությունն էր, որը կոչ էր անում դադարեցնել բանակցությունները:
 
Ի վերջո, հիմա հարցն այն չէ, թե ինչպես պետք է Թուրքիան անդամակցի ԵՄ-ին, այլ միանգամայն` ինչպես են մենք հեռացնում Անդամակցության բանակցություններից, որը երբեք չի հաջողվի՝ անցնել այլ տեսակի երկխոսության: Նրա աշխարհագրական դիրքը, բնակչության չափն ու ՆԱՏՕ-ին անդամակցությունը վկայում են Եվրոպայի և Թուրքիայի սերտ համագործակցության, նույնիսկ ռազմավարական գործընկերության օգտին: Այնուամենայնիվ, չնայած մեր ամենահամբերատար ու կառուցողական ջանքերին, մենք շատ անգամներ ենք հիասթափվել:

2020 թվականը ոչ միայն սարսափելի համավարակի տարի էր, այն նաև նշագծեց վերջնական անցումը դեպի Թուրքիայի արտաքին քաղաքականության ռազմականացումը: Լիբիայում ռազմական մատակարարումների և մարտիկների ներգրավումը, ռազմական  ներխուժումները Սիրիա և Հյուսիսային Իրաք, զենքի և մարտիկների մատակարարումները Ադրբեջանին Հայաստանի դեմ իր պատերազմում. ընդամենը մի քանիսն են հիշատակվում: Երևի թե, մենք ականատես չենք եղել Թուրքիայից դուրս նրա ռազմական ուժերի նման զորահավաքի Օսմանյան կայսրության անկումից ի վեր:

Նրա արտաքին հարաբերությունների ռազմականացումը նույնպես ավելի քան ակնհայտ է եղել Եվրոպայի հետ հարաբերության մեջ: Հունական ցամաքային սահմանը անհաջող հարձակման է ենթարկվել հազարավոր մարդկանց կողմից՝ անվտանգության ուժերի գործուն ներգրավմամբ, իսկ Արևելյան Միջերկրական ծովի Թուրքիան մոբիլիզացրել է իր նավատորմը՝ հարձակվելու և ոտնձգելու հունական նավատորմի վրա և ոտնահարելու Կիպրոսի Հանրապետության ինքնիշխան իրավունքները:

Թուրքիայի արտաքին քաղաքականության սրացման պայմաններում Եվրոպան մնացել է համբերատար ու կառուցողական: Իմ կարծիքով՝ բառերի ժամանակը վաղուց անցել է: Մենք չենք մոռացել, որ հետազոտական նավը՝ «Օրուչ Ռիսը», իր ապօրինի գործունեությունից մի քանի անգամ հետ է կանչվել նավահանգիստ՝ միայն ԵՄ-ի կողմից պատժամիջոցների ակտիվացումը կանխելու համար: Թուրքիայի պահվածքից հիասթափությունը բեկումնային կետի է հասել: Կիրիակոս Միցոտակիսի ղեկավարությամբ 27 անդամ պետությունների ղեկավարներ ընդունեցին Թուրքիայի վերաբերյալ մինչ օրս ամենախիստ եզրակացությունները, ներառյալ՝ պատժամիջոցների նախապատրաստումը: Մենք պնդում ենք, որ անհրաժեշտ են ավելի շատ պատժամիջոցներ՝ ցույց տալու մեր դիրքում կանգնելու մեր վճռականությունը:

Հունաստանի և Թուրքիայի միջև բանակցությունները վերսկսելու նորացված ջանքերը պետք է դիտարկել այս ավելի լայն համածիրում: Սա, իմ կարծիքով, նշանակում է, որ բանակցությունները պետք է լինեն ծայրաստիճան ճշգրիտ և բովանդակային: Ինչը, որ մենք ակնկալում ենք Թուրքիայից, այն է, որ նրանք ի վերջո նստեն՝ լուծելու երկու երկրների մայրցամաքային խութի և բացառիկ տնտեսական գոտու հարցերը: 

Հունաստանը բազմաթիվ առաջարկներ է արել, այդ թվում`գործը հղելով իրավական արբիտրաժին, որը ցավալիորեն մնացել է անպատասխան: Մենք չենք ընդունելու, որ բանակցությունները դառնան Թուրքիայի համար հանրային հարաբերությունների վարժանք, ինչպես նաև չպետք է թույլ տրվի Թուրքիային օգտագործել իր ռազմական սպառնալիքները այլ հարցերի համար: Այս առումով Հունաստանը մեր լիակատար աջակցությունն ունի: Եթե ​​Անկարան լուրջ է վերաբերվում հակամարտությունների լուծմանը, մենք ավելի շատ բովանդակային գործողությունների կարիք ունենք, քան բառերի»։

Հիշեցնենք, որ երեկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով «Իսթանբուլ» ռազմանավը գործարկելու արարողությանը, հայտարարել էր, որ թուրքական անօդաչու թռչող սարքերը «գնահատվում են ամբողջ աշխարհում», «44-օրյա ղարաբաղյան պատերազմում հաղթանակը մեծապես պայմանավորված էր այս սարքերով», թուրքական ԱԹՍ-ն «փոխեց պատերազմի ընթացքը Լիբիայում»։