Ալեն Սիմոնյանը վիճեց լրագրողների հետ, հետո ոգևորվեց, ինքն իրեն ծափահարեց ու հեռացավ (տեսանյութ)

Ալեն Սիմոնյանը վիճեց լրագրողների հետ, հետո ոգևորվեց, ինքն իրեն ծափահարեց ու հեռացավ (տեսանյութ)

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը քիչ առաջ նորից վեճի բռնվեց լրագրողների հետ, հետո հայտարարեց, որ Հայաստանն ու Արցախը ունի ապագա, ապա ինքն իր ասածի վրա ծափահարեց. «Հայաստանն ու Արցախը ունի ապագա, ծափահարություններ»,-ոգևորված հայտարարեց Սիմոնյանն ու ծափահարեց, ապա հեռացավ:

Հետո նորից եկավ, որ պատասխանի մեր հարցին` թուրքերի՞ հետ ունի ապագա, թե՞ առանց թուրքերի: Սիմոնյանն այստեղ մանիպուլյացիայի դիմեց` հայտարարելով, թե թուրքերի հետ ապագա ունեն նախկինները ու այդպես էլ չնշեց` իրենք այդ ապագան թուրքերի՞ հետ են պատկերացնում, թե՞ առանց նրանց:

Մանրամասն`տեսանյութում