Էրդողանը հիշել է հայերին, Ռաիսին պահանջել դատել Թրամփին

Էրդողանը հիշել է հայերին, Ռաիսին պահանջել դատել Թրամփին

Պաշտոնական լրահոսի համաձայն, ՀՀ Նիկոլ Փաշինյանն այսօր երեկոյան մեկնել է Նյու Յորք: Կառավարության ղեկավարը սեպտեմբերի 22-24-ը կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 77-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածին, որի ընթացքում հանդես կգա ելույթով: Այցի շրջանակում նախատեսված են Նիկոլ Փաշինյանի մի շարք հանդիպումները տարբեր պետությունների և միջազգային կազմակերպությունների գործընկերների հետ:

Նշենք, որ ՄԱԿ այս Գլխավոր վեհաժողովին մասնակցում է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը։ Նա ի դեպ, իր ելույթում անդրադարձել է նաեւ «հայկական թեմատիկային»։ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին եւս մասնակցում է։ Նա, ի դեպ, հայտարարել է իր ելույթում, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին հարկավոր է ենթարկել պատասխանատվության։

Ռուսաստանն իրեն հատուկ օրակարգով վեհաժողովին ներկայանում է ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի մակարդակով։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կարծես թե չի մասնակցում այդ գագաթնաժողովին։ Արեւմուտքը ներկայացնող առաջնորդների ելույթներում հիմնական թեման կապված է Ուկրաինական ճգնաժամի հետ։