Փաշինյանի «Հայկական խաչմերուկը» ոչ այլ ինչ է, քան Ադրեջան-Թուրքիա տարանցիկ կապի ապահովում

Փաշինյանի «Հայկական խաչմերուկը» ոչ այլ ինչ է, քան Ադրեջան-Թուրքիա տարանցիկ կապի ապահովում

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է.

«ՀՀ առաջին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը հանրապետության նախագահի պաշտոնամուտի իր ելույթում (1991 թ.) որպես արտաքին քաղաքականության բնագավառում իր 5 գերակայություններից մեկը հայտարարում էր «Կայուն առեւտրական եւ տնտեսական հարաբերությունների հաստատումը Թուրքիայի եւ Իրանի հետ` Հայաստանը հաղորդակցության փակուղուց բանուկ միջազգային խաչմերուկի վերածելու նպատակով»։

Անցավ 30 տարի, ու խաչմերուկի մասին այս անհեթեթությունը, որը ոչ մի կապ չունի տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրողությունների հետ, նորից դարձավ օրակարգային, այս անգամ՝ կապիտուլյանտի կողմից, ով ամիսներ առաջ հայտարարեց «Հայկական խաչմերուկի» ստեղծման մասին, որը ոչ այլ ինչ է, քան Ադրեջան-Թուրքիա տարանցիկ կապի ապահովումը և որը որևէ կապ չունի ՀՀ ազգային-պետական շահերի հետ»։