Թույլ չեմ տա, որ Սաակաշվիլին մահանա բանտում․ Վրաստանի նախագահ
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չի հավատում նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի թունավորմանն ու խոշտանգումներին, ինչպես ինքն ու նրա կողմնակիցներն են պնդում։
Նման կարծիք Զուրաբիշվիլին հայտնել է Մեծ Բրիտանիա կատարած այցի ժամանակ BBC-ին տված հարցազրույցում։
«Ես չեմ հավատում դրան», - պատասխանել է Զուրաբիշվիլին հաղորդավարի այն հարցին, թե նախագահը հավատո՞ւմ է Սաակաշվիլիի թունավորման և խոշտանգումների մասին հաղորդագրություններին։
«Չեմ կարծում, որ նա բանտում կմահանա», - նշել է նա:
Միաժամանակ Զուրաբիշվիլին ընդգծել է՝ թույլ չի տա, որ Սաաակաշվիլին մահանա կալանքի տակ։
Նրա խոսքով՝ ինքն ամենօրյա կապի մեջ է եղել համապատասխան կառույցների հետ՝ համոզվելու, որ դա տեղի չունենա։
Խոսելով նախկին նախագահի ներման հնարավորության մասին՝ Վրաստանի նախագահը նշել է, որ այդ հարցը բաց է մնում։
Սաակաշվիլիին բանտից ազատելու այլ ուղիներ կան, օրինակ՝ արտահանձնումը մեկ այլ երկրին, դա կարող է տեղի ունենալ, հավելել է Զուրաբիշվիլին։
Կարծիքներ