Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 162 մարդ

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 162 մարդ

Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը մեկ օրում ավելացել է 9035-ով։ Մահացությունները մեկ օրում ավելացել են 162-ով։ Հիվանդացության ընդհանուր թիվը հասել է 414 878-ի։ Համավարակի ողջ ընթացքում մահացությունը կազմել է 4 855 մարդ։ Վերջին քսանչորս ժամում ապաքինվել է 3994 մարդ։

Առողջացածների ընդհանուր թիվը կազմում է 175 877 մարդ։ Աշխարհում հունիսի մեկի դրությամբ կորոնավիրուսով հիվանդացության ընդհանուր թիվը կազմում է 6 267 408 մարդ։ Ապաքինվածների թիվը կազմում է 2 487 541 մարդ, մահացածներինը՝ 373 961 մարդ։