«Պապաս բոլորին կբռնի»․ այո, արքայադուստր
Մարիամն ուղիղ խոսքով չի ուզում երևալ, այն անեկդոտի նման, որ բերանն էլ փակես, ձեռքերով ու ոտերով է խոսելու։ Հասկացնելու, որ տես՝ ժողովուրդ, «պապան քեզ համար ինչեր է անում»։ Դու մի հուսահատվիր, «պապաս բոլորին կբռնի»։ Հիմա կասեք, աղջիկ է, իր էջում տեղադրել է Հայկական ժամանակի «Միքայել Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ապօրինի հարստացման, փողերի լվացման եւ կեղծ հայտարարագրի համար» վերտառությամբ հոդվածը, հետո՞ ինչ․․․
Տասնյակ հոդվածներ կան «Հայկական ժամանակում», ինչու՞ հենց այս մեկը, Մարիամին թվում է, թե այս մեկը մարդկանց կրկին «ատելությամբ կլցնի» նախկինների հանդեպ ու կմեծարեն իրենց, որ նման քայլ են անում․․․ Նրան թվում է, թե այս մեկը, կվերականգնի անցյալի փառքն ու էյֆորիան․․․ Ստացվում է, որ ապօրինի հարստացման փաստաթուղթը քաղաքական հակառակորդների համա՞ր է անցկացրել Նիկոլ Փաշինյանը, քաղաքական նպատակներո՞վ ու աղջի՞կը պիտի դա հանրությանը ներկայացնի։ Փաշինյանը չի՞ կարող ներկայացնել։ Լավրովի հարցն էլ քվեարկության կոճակի տեղը չիմացողն է ներկայացնում։ Իսկ վարչապետը ի՞նչ պիտի անի՝ փիփերթով ճաշ ուտե՞լը ցուցադրի, թե՞ «կորոնա շան» մասին խոսի։
Ու ո՞րն է ամենահետաքրքիրը․ գրառումներից մեկում գրվել էր՝ Այո, արքայադուստր, մաքրվեց, մաքրեց նաև ծաղիկներով, սրտիկներով գրառումները։ Երևի հիմա շատ խոցելի է արքայադուստր բառը։ Ինքը շատ մեծ է, ծաղիկներ ու սրտիկներ պետք չեն։ Ու թողեց միայն իբր քաղաքական, Միքայել Մինասյանի ձերբակալմանը հավանություն տվող քաղաքական գրառումները։ Երևի նրան թվում է, թե մարդիկ նախկինի նման կոգևորվեն, կթռչկոտեն, իրենց կաստվածացնեն, բայց սակավ անկյանք, անարյուն գրառումներ են, որոնք իրական տեր չունեն, գոնե մի քանիսը բացեցի, այդպիսին էին․․․
Սա ի՞նչ շոու է․․․
Մարդիկ արդեն մտածում են, որ իրե՞նց ինչ․․․ Իրենց էլ ձերբակալությունը, ունեցվածքը, փող առգրավելը չի հետաքրքրում։
Գուցե Մարիամը գրեր նաև, թե ինչու՞ է օգտատերերից մեկը գրում․
Lusine Sargsyan Թաքնված միշիկնյուզ։
Սա էլ կհեռացվի։ Բայց մարդիկ չեն մոռացել, որ նույն Միքայելը ինչքա՜ն է աջակցել իր հորը։
Կարծիքներ