Աբրահամ Մանուկյանը ցուցմունք չի տվել Ծառուկյանի դեմ․ պաշտպան

Աբրահամ Մանուկյանը ցուցմունք չի տվել Ծառուկյանի դեմ․ պաշտպան

Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ այսօր ժամը 17։00-ին շարունակվելու է  ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի կալանավորման դեմ Վերաքննիչ բերած բողոքի քննությունը։

Այս մասին «Հրապարակի»-ի հետ զրույցում ասաց Մանուկյանի պաշպաններից Հրանտ Անանյանը։

Նա մեզ հետ զրույցում ասաց, որ, ամենայն հավանականությամբ, այսօր բողոքի քննությունը կավարտվի։

Պաշտպանը նշեց, որ Մանուկյանը ցուցմունք չի տվել Ծառոկյանի դեմ․ «Նա ցուցմունք տվել է, բայց այդ ցուցմունքը պարոն Ծառուկյանի դեմ չէ։ Առերեսում եղել է Վազգեն Պողոսյանի հետ»։

Հիշեցնենք՝ Աբրահամ Մանուկյանին,մեղադրանք է առաջադրվել  ՀՀ ՔՕ-ի 38-154.2 հոդվածի 2-րդ մասով՝ ընտրակաշառք տալուն օժանդակելու համար: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, հունիսի 27-ին բավարարել է նրան կալանավորելու մասին՝ ԱԱԾ քննիչի միջնորդությունը: