Կանխվել է ահաբեկչություն՝ Ջամմու եւ Քաշմիրի տարածքում 

Կանխվել է ահաբեկչություն՝ Ջամմու եւ Քաշմիրի տարածքում 

Հնդկաստանի անվտանգության ուժերը կանխել են ահաբեկչություն, որը պետք է իրականացվեր Ջամմու եւ Քաշմիր միացյալ նահանգի տարածքում՝ 20 կիլոգրամ պայթուցիկի պայթեցման միջոցով։ Այս մասին հայտնում է NDTV-ն։ Ըստ հաղորդման, ոստիկանությունը հետախուզությունից տեղեկություն է ստացել իրականացվելիք ահաբեկչական բռնարարքի մասին եւ հսկիչ անցակետում կանգնեցրել է Hyundai Santro մի մեքենա, որն ունեցել է կեղծ գրանցման տվյալներ։ Մեքենայի վարորդը չի ենթարկվել իրավապահների հրահանգներին եւ փորձել է անօրինական կերպով անցնել անցակետը, սակայն ձերբակալվել է, իսկ հետո էլ պարզվել են մնացած հանգամանքները։