Երբ աջ ձեռքը չի իմանում ինչ է անում (հենց) աջ ձեռքը

Երբ աջ ձեռքը չի իմանում ինչ է անում (հենց) աջ ձեռքը

Կարո՞ղ եք ասել՝ ինչ է նշանակում օրինապահ հարկատու։ Ապրեք՝ հարկերն օրինավոր կերպով վճարող անձ կամ կազմակերպություն, որին Պետեկամուտների կոմիտեն պարբերաբար անգամ խրախուսում է՝«օրինապահ հարկ վճարողի հավաստագիր» տալիս։ Կարո՞ղ է արդյոք նույն կազմակերպությունը լինել «օրինապահ հարկատու» եւ ՊԵԿ նախագահի որոշմամբ տվյալ սուբյեկտի գործունեությունը կասեցվել՝ որպես օրինախախտ։ Ապրեք՝ չի կարող։ Բայց՝ ոչ Հայաստանում։

Մեզանում նույն սուբյեկտը կարող է հայտնվել եւ օրինապահ հարկատուների ցուցակում եւ կասեցված հարկատուների։ Չե՞ք հավատում։ Համեցեք՝ ՊԵԿ-ի կայքից վերցրած այս երկու իրարամերժ աղյուսակներում նույն կազմակերպությունն է՝ բոլորիս հայտնի «Ֆլեշ» ՍՊԸ-ն։ Մի դեպքում այդ ՍՊԸ-ն օրինապահ հարկատու է, մյուս դեպքում՝ նույն այդ ժամանակահատվածում տուգանվել է ՀԴՄ չկիրառելու համար եւ տարվա ընթացքում 3-րդ անգամ 10 օրով կասեցվել է գործունեությունը։