Ինչու պիտի Փաշինյանի դեմ գործ հարուցվի

Մենք պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցել ցեղասպանության, էթնիկ զտման հանցակցության համար: Պետք է գործընթաց սկսել Արցախի Հանրապետության բնակչության նկատմամբ ցեղասպան Ադրբեջանի ղեկավարի և նրան հանցակիցը եղած ՀՀ վարչապետի հանդեպ: Այս մասին քիչ առաջ Գլխավոր դատախազության մոտ հայտարարեց Բագրատ Սրբազանը:
Բագրատ Սրբազանն ու մի խումբ քաղաքացիներ, հիշեցնենք, այս պահին ՀՀ գլխավոր դատախազության դիմաց են ու բողոքի ակցիա են իրականացնում:
«Այսօր երկու գործ ունենք հանձնելու դատախազությանը, միևնույն ժամանակ հասկանալով, որ մեր երկրում որևէ ինստիտուտ չի ծառայում պետությանը, այլ ծառայում է քաղաքական իշխանությանը, այլապես մինչ այսօր հանցագործությունների շղթան գնահատական կստանար նաև իրավական դաշտում: Երկրորդ պահանջն է՝ քրեական գործ հարուցել Սահմանադրական դատարանի որոշման հետ կապված»,- ասաց նա:
Կարծիքներ