Ինձագին՝ Մխիթարյանի մասին

Ինձագին՝ Մխիթարյանի մասին

Ես միշտ եղել եմ Մխիթարյանի երկրպագուն: Երբ հանդիպել եմ նրան, միշտ դժվարություններ է ստեղծել ինձ համար: Նրա օգնությամբ մենք ավելի լավը կդառնանք։ Այս մասին տված վերջին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին՝ խոսելով թիմի նորեկ, հայազգի Հենրիխ Մխիթարյանի մասին։

«Մենք իհարկե նաև կարևոր այլ  ձեռքբերումներ ենք ունեցել այս ամառ։ Եկեք չմոռանանք Լուկակուի և Օնանայի մասին։ Ակումբը ձեռք է բերել նաև երկու կարևոր երիտասարդների, ինչպիսիք են Բելանովան և Ասլանին»,- հավելել է նա։