Ովքեր են միանալու հավաքականին այսօր

Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Այսօր՝ ժամը 17:30-ին, հավաքականը կանցկացնի առաջին մարզումը:
Հավաքին արդեն միացել են հետևյալ ֆուտբոլիստները՝ Օգնյեն Չանչարևիչ - «Նոա» Հենրի Ավագյան - «Արարատ-Արմենիա» Վարազդատ Հարոյան - «Փյունիկ» Հովհաննես Համբարձումյան - «Նոա» Սերգեյ Մուրադյան - «Նոա» Կամո Հովհաննիսյան - «Արարատ-Արմենիա» Էդգար Գրիգորյան - «Արարատ-Արմենիա» Գոռ Մանվելյան - «Նոա» Արտակ Դաշյան - «Նոա» Սոլոմոն Ուդո - «Փյունիկ» Նիկոլաս Կալուկյան - «Ուրարտու» Պետիկ Մանուկյան - ԲԿՄԱ Արայիկ Էլոյան - ԲԿՄԱ Արթուր Միրանյան - «Ունիվերսիտատեա Կլուժ» (Ռումինիա) Այսօր ավելի ուշ հավաքականին կմիանան Արսեն Բեգլարյանը, Նաիր Թիկնիզյանը, Էդգար Սևիկյանը և Արթուր Սերոբյանը: Վաղը՝ մարտի 17-ին, հավաքականի ճամբար կժամանեն Տիգրան Բարսեղյանը, Ուգոչուկվու Իվուն, Հրանտ-Լեոն Ռանոսը, Նարեկ Գրիգորյանը և Ստյոպա Մկրտչյանը: Գեորգի Հարությունյանը և Վահան Բիչախչյանը թիմին կմիանան մարտի 18-ին:
Կարծիքներ